Իրանի Սեմնան նահանգում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ տեղական ժամանակով 9:30-ին ցնցելով Շահմիրզադ քաղաքը: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներին:
Կենտրոնի տվյալների համաձայն՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7 կլիոմետր խորության վրա:
Գործակալության փոխանցմամբ՝ հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: