«Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար


«Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար
Նոյեմբեր 29 13:21 2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ևս մեկ անգամ ներողություն խնդրել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելից 2007 թվականին Սոչիում կայացած հանդիպումներից մեկի ժամանակ իր շան՝ Կոնիի ներկայության հետ կապված միջադեպի համար։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Մերկելի՝ Ռուսաստան այցի ժամանակ. Պուտինի շունը մտել է հյուրասենյակ, որտեղ նստած են եղել առաջնորդները։

«Ես նորից դիմում եմ նրան և ասում՝ Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ, ես չէի ուզում քեզ նման հոգեկան ցավ պատճառել, ընդհակառակը։ Ես ներողություն եմ խնդրում»,-ասել է Պուտինը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով հատվածներ Մերկելի գրքից, որտեղ նա նկարագրել է 2007 թվականին Սոչիում Պուտինյան Քոնի անունով լաբրադորի հետ միջադեպը։

Մերկելի խոսքով՝ Պուտինն իմացել է, որ ինքը վախենում է շներից, սակայն հանդիպման ժամանակ թույլ է տվել, որ Կոնի անունով սև լաբրադոր շունը մտնի սենյակ ու մոտենա իրեն:

Մերկելն ավելի վաղ իր հուշերում գրել էր, որ Պուտինի հետ բանակցությունների ժամանակ վախենում էր լաբրադոր Կոնիից։ Նա ենթադրել էր, որ ՌԴ նախագահը միտումնավոր է վախեցրել իրեն։

Պուտինը, սակայն, ասել է, թե ինքը չգիտեր, որ Անգելա Մերկելը վախենում էր շներից, հակառակ դեպքում՝ երբեք չէր անի դա։

«Ես ուզում էի ստեղծել անկաշկանդ, հաճելի մթնոլորտ։ Ես ելնում եմ նրանից, որ Եվրոպայում և Գերմանիայում, որքան գիտեմ (ես այնտեղ ապրել եմ գրեթե 5 տարի), շատ դրական են վերաբերվում ընտանի կենդանիներին։ Ընդհակառակը, ես մտածեցի, որ նա գոհ կլինի։ Ես ներողություն եմ խնդրել նրանից և ևս մեկ անգամ դիմում եմ նրան՝ Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ, ես չէի ուզում քեզ հոգեկան ցավ պատճառել»,- ասել է Պուտինը:

Այդ միջադեպից հետո Մերկելը Պուտինին պատմել է, որ մանուկ հասակում շունն իրեն կծել է։

«Նման բան պատահում է. դա հոգեբանական տրավմա է»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև ասել է, որ եթե երբևէ Մերկելը գա իրեն այցի, ապա ինքը ոչ մի դեպքում իր շանը չի տանի այդ հանդիպմանը. «Ես ներողություն եմ խնդրում, եթե երբևէ նորից գաս, ես հասկանում եմ, որ դա այսօր քիչ հավանական է, բայց ես ոչ մի դեպքում նման բան չեմ անի»: