24News-ի տեղեկությունների համաձայն, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը աշխատանքից ազատել է համակարգի երկարամյա աշխատակից, դեռ «նախկինների» ժամանակ պաշտոնավարած Արշամ Ներսիսյանին: Ներսիսյանը ՆԳ նախարարության տնտեսական վարչության պետն էր դեռ 2018 թվականից:
Նկատենք, որ Ներսիսյանը նորանշանակ ՆԳ նախարարի ազատած առաջին կադրը չէ: Այսօր հայտնի դարձավ, որ Սարգսյանն ազատել է նաև փոխնախարար Դավիթ Համբարյանին, որին չէր համարձակվում «ձեռք տալ» ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը, քանի որ վերջինս հովանավորություն ուներ կառավարությունից: