«Սամբոյի «պրիյո՞մ» պիտի անենք, որ Փաշինյանին հեռացնենք, այդպիսի օրակարգ չկա». Գեղամ Նազարյան


«Սամբոյի «պրիյո՞մ» պիտի անենք, որ Փաշինյանին հեռացնենք, այդպիսի օրակարգ չկա». Գեղամ Նազարյան
Նոյեմբեր 26 20:11 2024

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ զրույցից հատված, որում Նազարյանը հերքում է, որ հետամուտ է Փաշինյանին հեռացնելու օրակարգին։

Լրագրողի այն հարցին՝ Դուք մանդատ ստացաք իշխանափոխություն անելու, Փաշինյանին հեռացնելու օրակարգով ու հիմա իշխանականների հետ գործուղմա՞ն եք գնում, Գեղամ Նազարյանը պատասխանել է. «Ո՛չ, այդպիսի օրակարգ չկա, չգիտեմ՝ ով է դա մտցրել...ի՞նչ է նշանակում՝ եկել ենք խորհրդարան, որ հեռացնենք այսինքն՝ խորհրդարանում ինչ-որ սամբոյի «պրիյո՞մ» պիտի անենք, որ Փաշինյանին հեռացնենք»: