Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել


Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել
Նոյեմբեր 26 16:38 2024

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 450 հայկական բեռնատար կա կուտակված։  Հայտնում է Սպուտնիկ Արմենիա՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոննց։

Անցակետը հատելու հերթում ընդհանուր 1,370 տրանսպորտային միջոց կա, որոնցից 446-ը հայկական են։

Բեռնատարների կուտակումների պատճառն այն է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է ձյան պատճառով։