Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից


Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից
Նոյեմբեր 26 15:07 2024

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետը.

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»: