Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով


Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով
Նոյեմբեր 26 10:47 2024
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է, որ հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։
 
Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով։
 
Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։