Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում


Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
Նոյեմբեր 25 22:00 2024

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի Արգիշտի 15 և 17 տասնչորս հարկանի շենքերի բնակիչները ժամը 11։00-ից հայտնվել են անելանելի վիճակում։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում են․ «Ժամը 11-ի կողմերը լույսերն անջատեցին, մտածեցինք հերթական պրոֆիլակտիկան է։ Մոտեցանք պատասխանատուներին, ինչ-որ աշխատակից, ում անունը Գնել էր, հայտնեց, որ 20-25 րոպեի ընթացքում լույսերը կմիացնեն ու 11-ից միչև հիմա՝ արդեն 9 ժամ, մնացել ենք առանց լույս, իսկ դրա պատճառով էլ շենքում ոչ գազ կա, ոչ ջուր կա, վերելակն էլ չի աշխատում։ Չգիտենք որ կառույցին դիմենք։ Կանոնավոր վճարումները կատարել ենք տեսուչին, բայց մեզ ասում են, որ «Գլենդել հիլզ»-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտքեր ունի։ Բնակիչները վճարումները կատարել են տեսուչ ներկայացած Սեյրանին, վերջինս էլ պնդում է, որ հավաքագրած գումարները ինքը վճարել է օֆիսին, սակայն օֆիսը երևի գումարն այնքան շատ է եղել, որ ինչպես ժողովուրդն է ասում «ախորժակն ուտելիս է բացվում», «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին չի փոխանցել բնակիչների կողմից պարտաճանաչ վճարված գումարները, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն էլ ամբողջ 2 շենքը հոսանքազրկել է»։  

Բնակելի շենքերից մոտ 100 մ հեռու է գտնվում «պաստանցիան», եթե իհարկե դա կարելի է ասել «պաստանցիա» ու հիմա այն կողպված է, բնակիչները արդեն դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից պաշտպանի խորհրդականը հայտնեց, որ ինչ հնարավոր է՝ պաշտպանը իր լիազորությունների շրջանակում կանի, որպեսզի րոպե առաջ էլեկտրամատակարարումը վերականգնվի։ Շենքը առաջին օրվանից երբ բնակիչներով է լցվել, բնակիչների թիվ 1 խնդիրը եղել է պարտաճանաչ կատարել կոմունալ վճարումները, այդ թվում էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, բայց հիմա հայտնվել են 90-ականների գրկում։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։