Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է


Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է
Նոյեմբեր 24 13:19 2024

Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է: Այս մասին  Սպուտնիկ Արմենիա-ին հայտնել են ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Երևանի իր աշխատասենյակում հայտնաբերվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը։

 Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախաձեռնվել է քրեական վարույթ։