«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Նարինե Մաթևոսյանը նրան հարցրել է.
«Վերջին աղմկահարույց հրաժարականների ֆոնին մի տեսակ տարբերվող էր Կարեն Անդրեասյանի հրաժարականը։ Որպես Հայաստանի աղավաղված դատական համակարգից առ այսօր տուժող անձ՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրա գործունեությանն ու հրաժարականին»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Նրա խայտառակ գործունեությունը ԲԴԽ ղեկավարի պաշտոնին շատ է քննարկվել և քննադատվել։ Ի դեպ, այդ պաշտոնանկություններից հետո ականատես եղանք նաև ոմանց կողմից «ընկած եզներին դանակահարողների» ֆենոմենին, ինչը մշտապես տհաճ երևույթ է. բան ունեիք ասելու, ասեիք նրանց վերելքի, ոչ թե անկման ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։