«Վարչության որոշումն ուղարկեք՝ մեկնաբանեմ»․ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին


«Վարչության որոշումն ուղարկեք՝ մեկնաբանեմ»․ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին
Նոյեմբեր 19 23:53 2024

«Երբ վարչության որոշումն ինձ ուղարկեք՝ կմեկնաբանեմ։ Հիմա ոչինչ մեկնաբանել չեմ կարող»,- News.am-ին  ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց ՔՊ վարչության նիստում որոշում է կայացվել Հովիկ Աղազարյանի  մանդատը դնելու մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Աղազարյանին կանչել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։

Ի դեպ, այսօր պատգամավորի իր մանդատը վայր է դրել ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։