Հունական «SKY express» ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Աթենք-Երևան-Աթենք երթուղով։ Աթենքի միջազգային օդանավակայանից դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան չվերթերն իրականացվում են շաբաթական երեք անգամ՝ ամեն չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն այս կապակցությամբ ասել է.
«Շնորհավորում ենք մեր գործընկերներին: Դեպի Աթենք ևս մեկ երթուղու շահագործումը ողջունելի հավելում է Հայաստանի և Հունաստանի միջև հաջող կապերի համար՝ առաջարկելով ճանապարհորդության այլընտրանքային տարբերակներ: Հուսով եմ՝ սա մեր երկարամյա համագործակցության սկիզբն է ու ականատես կլինենք ավելի շատ նոր ուղղությունների բացմանը»: