ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, որը Բաքվում մասնակցում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 գագաթնաժողովին, բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած բողոքի ակցիաներին: Ֆրենկ Փալոնի պաշտոնական կայքում այս մասին հաղորդագրություն է հրապարակվել:
«Չնայած նրան, որ Ալիևը կոշտ ցույցեր է կազմակերպում ինձ խանգարելու համար, ես շարունակելու եմ պայքարել Հայաստանի տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատ արձակման և խաղաղության համաձայնագրի համար, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին»,- X-ում գրել է Փալոնը։
Նշվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցները հետապնդել են Փալոոին թե՛ գագաթնաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Կոնգրեսականը խուսափել է ֆիզիկական վնասներից միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտության շնորհիվ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արգելել է Փալոնին մասնակցել իր և ԱՄՆ Կոնգրեսի անդամների հանդիպմանը: Չնայած Փալոնը հանդիպում էր խնդրել Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անունից` նրան հատուկ ցուցակից հեռացրել են։