Այսօր ողջ օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է հայրենի Իջևանում, որտեղից նկարներ, տեսանյութեր է դրել: Հավանաբար ընկերական շրջանակով կերել խմել են և ինչ որ պահի մտածել է, որ իրոք «իր համբերության բաժակը լցվել է»:
Մեր աղբյուրը պատմեց, որ այսօրվա բոլոր «զոհերին» վարչապետը վոթսապով SMS-ներ է գրել: Մոտավորապես հետևյալ բովանդակության` շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, դիմում գրեք` ազատվեք: Այդ SMS-ից հետո բոլորը խելոք դիմումներ են գրել, անգամ չսպասելով, որ լուսանա, գնան աշխատավայր: