Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ կառավարությունում աղմկոտ պաշտոնանկություններ են արվել։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ու ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ ՆԳ նախարարի պաշտոնում քննարկվում է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի թեկնածությունը, իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնում՝ Ռոմանոս Պետրոսյանի։ Ըստ էության Արփինե Սարգսյանի երազանքը կկատարվի։ Չնայած այն հանգամանքին, որ Սարգսյանը պարբերաբար հերքում էր, թե աչք ունի Վահե Ղազարյանի աթոռին, բայց ակնհայտ էր, որ նա հավակնում է նախարարի պաշտոնին։
Irakanum.am