Armday.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով պաշտոնանկ է արվել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Մեզ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության հինգշաբթի օրվա նիստից հետո կոշտ զրույց է ունեցել Վահե Ղազարյանի հետ, որից հետո վերջինիս ազատել է զբաղեցրած պաշտոնից։
Ամենայն հավանականությամբ վաղն արդեն պաշտոնապես կստորագրվի Ղազարյանի՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու հրամանը։