Արարատի մարզում «BMW»-ի վարորդը հարսանեկան ավտոշարասյունից հայտնվել է ոստիկանության բաժանմունքում


Արարատի մարզում «BMW»-ի վարորդը հարսանեկան ավտոշարասյունից հայտնվել է ոստիկանության բաժանմունքում
Նոյեմբեր 17 22:38 2024

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում կրակոցներ են հնչել։

Ըստ shamshyan.com-ի՝ Արտաշատի համայնքային ոստիկանները բաժին են ներկայացրել Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Արմեն Ղ․-ին և 29-ամյա Մառլեն Ա․-ին։ Պարզվել է, որ Արմեն Ղ․-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով գտնվելով հարսանեկան արարողության ավտոշարասյան մեջ, Քաղցրաշեն գյուղի Խ․ Աբովյան և Ս․ Շահումյան փողոցների խաչմերուկում իր մոտ եղած ատրճանակից 2 կրակոց է արձակել օդ։ 

 

Ոստիկաններին և պարեկներին կասկածյալը ներկայացրել է ատրճանակը, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով: «BMW»-ի վարորդը խոստովանել է, որ ինքն է արձակել կրակոցները: