Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել


Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Նոյեմբեր 17 14:34 2024

Իրանի Սպահան նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։

 

Նշվում է, որ 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը եղել է Արդեստանի և Նաթանզի միջև ընկած շրջանում տեղական ժամանակով ժամը 02:27-ին՝ 8 կմ խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։