«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով երեխա է ծնվել


«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով երեխա է ծնվել
Նոյեմբեր 10 18:01 2024

«Շենգավիթ» ԲԿ-ն տեղեկացնում է. «5 ԿԳ ԿՇՌՈՂ ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ:
«Շենգավիթ» ԲԿ-ում բնական ճանապարհով 5 կգ քաշով և 55 սմ հասակով փոքրիկ է ծնվել` գեղեցկուհի Մարիան: 
Մարիայի ծնունդը վստահվել է մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին: 
Չնայած երեխայի մեծ քաշին` հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։ Ծննդալուծումը ընթացել է հարթ և առանց բարդությունների: 
Մարիան երիտասարդ ընտանիքի երկրորդ բալիկն է: Երեխան ու մայրիկն արդեն տանն են և իրենց հրաշալի են զգում:
Հ.գ. Լուսանկարները հրապարակված են ծնողի թույլտվությամբ»: