7-րդ և 9-րդ դասարանցիներն իրար հետ դաս են անում, Տավուշի 6 դպրոցներում գործում են երկկոմպլեկտ դասարաններ։ Այդ մասին հայտնում է Տավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը․
«Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներից 6-ում գործում են երկկոմպլեկտ դասարաններ, մարզի դպրոցներում եռակոմպլեկտ դասարաններ չկան։
Երկկոմպլետ դասարաններ են գործում մարզի հետևյալ դպրոցների նշված դասարաններում՝ Աճարկուտի հիմնական դպրոցում (1-ին և 3-րդ դասարաններ), Դեղձավանի հիմնական դպրոցում (1-ին և 2-րդ), Այգեպարի միջնակարգ դպրոցում(11-րդ և 12-րդ), Բարեկամավանի միջնակարգ դպրոցում(1-ին և 2-րդ), (3-րդ և 4-րդ),(10-րդ և 11-րդ), Իծաքարի հիմնական դպրոցում (3-րդ և 4-րդ), (5-րդ և 6-րդ), (7-րդ և 9-րդ)»,- մանրամասնել է լրագրողը։