Օդանավակայանի աշխատակիցը կյանքից զրկվել է՝ հայտնվելով ինքնաթիռի և մեքենայի արանքում


Օդանավակայանի աշխատակիցը կյանքից զրկվել է՝ հայտնվելով ինքնաթիռի և մեքենայի արանքում
Նոյեմբեր 7 15:45 2024

Հելսինկի-Վանտաա օդանավակայանի աշխատանքային տարածքում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել: Աշխատակիցը մահացել է՝ հայտնվելով ինքնաթիռի և ծառայողական մեքենայի արանքում, երբ դատարկում էր զուգարանը: Այս մասին գրում է kp.ru-ն՝ հղում անելով Aviation24.be-ին:

Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ շաբաթ օրը, Տոկիոյից ժամանած Finnair ինքնաթիռի վրա աշխատելու ժամանակ: Քարշակման ժամանակ ինքնաթիռը բախվել է մեքենային, ինչի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ, որոնք անհամատեղելի են եղել կյանքի հետ:

Ոստիկանության հանձնակատարն ասել է, որ դա շատ հազվադեպ դեպք է, և օդանավակայաններում սովորաբար պահպանվում են անվտանգության խիստ կանոններ: