Արաբկիր վարչական շրջանում հեռացվում են սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող գովազդային վահանակները, հայշտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մեծ տեղեկատու դաշտով 156 գովազդային վահանակ ամբողջությամբ հեռացվել է։
2578 արտաքին գովազդային միջոցներից ապամոնտաժվել է 1789-ը։
2024 թվականի ընթացքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն է տրամադրվել 448 տնտեսվարողի, տեղադրվել է 388-ը»,-նշված է հաղորդագրության մեջ։