Համաշխարհային աղոթք հանուն Ադրբեջանում պահվող հայ պատանդների՝ COP29-ինախօրեին


Համաշխարհային աղոթք հանուն Ադրբեջանում պահվող հայ պատանդների՝ COP29-ինախօրեին
Նոյեմբեր 5 00:00 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ, նոյեմբերի 10-ին աշխարհի հայկական եկեղեցիներում էկումենիկ (համաշխարհային) աղոթքկարվի՝ հանուն Հայաստանում խաղաղության և արդարության, և Բաքվում ապօրինի պահվող պատանդների ազատ արձակման։ Աղոթք կկատարվի Հայ առաքելական եկեղեցու աշխարհի բոլոր թեմերում։ Նախաձեռնությանը միացել են նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Գարեգին Բ-ն համայն հայությանը կոչ է արել գալ եկեղեցիներ և միանալ աղոթքին:  Նա նշել է, որ նոյեմբերի 11-ին Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովի նախօրեին՝այս միջոցառումը կարող էաշխարհի ուշադրությունը հրավիրել գերիների խնդրի վրա ։ «Մենք անկեղծորեն հուսով ենք, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն այս շարունակվող մարդասիրական ճգնաժամի մասին  համաշխարհային իրազեկվածությունը ևկնպաստեն ճշմարտության և արդարության վրա հիմնված խաղաղ լուծմանը», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն իր հերթին, հայտարարել է. «Բոլոր կրոնական համայնքներին, միջազգային կազմակերպություններին և բարի կամքի տեր մարդկանցկոչ ենք անում միանալ մեր աղոթքներին և ակտիվացնել իրենցջանքերը՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բաքվումպահվողբոլոր հայ գերիներին։ Մենք COP29-ին մասնակցող միջազգային հանրությանըհիշեցնում ենք, որ արդարությունն ու խաղաղությունը սերտորեն փոխկապակցված են և մեկըմյուսիցչեն կարող բաժանվել: Մենք չենք կարող կլիմայական արդարություն պահանջել՝ չդատապարտելով մարդու իրավունքների խախտումները»։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ), որի անդամներն են հարյուրից ավելի երկրների՝ավելի քան երեք հարյուր քրիստոնեական եկեղեցիներ, նույնպես, պատրաստակամություն է հայտնել միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան՝ հանուն խաղաղության հաստատման, փախստականներին աջակցությանև գերիներիազատ արձակման: ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլայը բոլոր եկեղեցիներին կոչ է արել միանալ նոյեմբերի 10-ի աղոթքին և դիմելմիջազգային հանրությանը շարունակելու իրենց աջակցությունը։ «Մենք շարունակում ենք Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի էկումենիկ գործընկերներիհետմնալմերաղոթական համերաշխության մեջ:», - ասաց Ջերի Փիլայը՝հաստատելովմարդասիրական և մարդու իրավունքների միջազգայինօրենքներին համապատասխան՝արդար և հարատև խաղաղության կոչը։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ամենամեծ միջազգային էկումենիկ կազմակերպությունն է, որնամբողջ աշխարհումշուրջ 400 միլիոն քրիստոնյաներիէմիավորում:

Սա Բաքվի բանտերում քաղբանտարկյալների խնդրի վրա ուշադրություն հրավիրելու առաջին նախաձեռնությունը չէ։ Մի քանի ամիս առաջ մեկնարկած#FreeArmenianHostages միջազգային քաղաքացիական շարժումընպատակ ունի լուսաբանելև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելԱլիևի ռեժիմի բանտարկյալների վրա։ Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի COP29 կողմերի29-րդ համաժողովը, որը մեկնարկելուէայս տարվա նոյեմբերի 11-ին՝ Բաքվում, աշխարհին հնարավորություն է տալիստեսնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված իրավիճակը: Շարժման հիմքում ընկած էայնհամոզմունքը,  որ միջազգային հանրությունըչպետք է հնարավորությունտա, որկլիմայական օրակարգնառիթհանդիսանաարդարացնելու ռազմական հանցագործություններնումարդկության դեմ հանցագործությունները, և կոչ է անում #FreeArmenianHostages #HumanRights #JusticeForArmenia #COP29 #StopGreenwashGenocide #FreePoliticalPrisonersսոցիալական ցանցերում գրառումներով աջակցել նախաձեռնությանը: