Ղազախստանն աջակցում է խաղաղ գործընթացներին և երկխոսությանը: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ֆրանսիական Le Figaro թերթում իր հեղինակային հոդվածում:
«Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային հարթակ տրամադրելով՝ լիովին աջակցում ենք նրանց հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին»,- ասել է նա։
Տոկաևը հավելել է. «Անհրաժեշտ է, որ այնպիսի միջին տերությունները, ինչպիսին Ղազախստանն է, օգտագործեն իրենց հնարավորությունները բազմակողմ երկխոսության առաջմղման և գլոբալ ու տարածաշրջանային կայունության ապահովման համար։ Ղազախստանը, որը հետևողականորեն իրականացնում է պրոակտիվ, պրագմատիկ և հավասարակշռված արտաքին քաղաքական կուրս, մտադիր է հետագայում ևս ակտիվորեն աջակցել այդ գործընթացին՝ ամրապնդելով համագործակցությունը բոլոր պետությունների հետ»