Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան


Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Նոյեմբեր 2 17:30 2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 24-30-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ 

 

Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբեր 26-30-ը, Արաբկիրում՝ հոկտեմբերի 25-ին և 26-ին, Նոր Նորքում և Շենգավիթում՝ չի գերազանցել։ 

 

Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։