ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից Հուսիկ անհատ ձեռնարկատեր Խաչատրյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան) իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ:
Այսպես.
📌 արտադրամասի առաստաղներն ու այլ կառուցվածքներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
📌 սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
📌 նախամուտքում չեն եղել կախիչներ աշխատանքային համազգեստների համար և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններ:
❌ Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումների վերացնելը, սահմանվել է ժամկետ: