Երևանի փողոցները մարդկանց համար ավելի անվտանգ և հարմար դարձնելու ուղղությամբ միայն այս տարի իրականացրել ենք շուրջ 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հրապարակելով տեսանյութ։
«Նորոգման աշխատանքները սկսել ենք իրականացնել խիստ անհրաժեշտութոյւն ունեցող փողոցներում, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան օգտվել որակյալ ճանապարհներից։
Փուլ առ փուլ շարունակելու ենք իրականացնել այդ աշխատանքները՝ ապահովելով մարդկանց համար հարմարավետ երթևեկություն»,- գրել է նա։