Ափսոսանք եմ հայտնում Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար. Արգիշտի Քյարամյան


Ափսոսանք եմ հայտնում Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար. Արգիշտի Քյարամյան
Հոկտեմբեր 30 13:58 2024

Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում։

 

Ափսոսանք եմ հայտնում Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար, հատկապես որ դա նաև ինձ է վերաբերել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

 

Հարցին, թե այդ թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցություն ունեցե՞լ է, ՔԿ նախագահը պատասխանեց.

 

«Ո՛չ»։

 

Նա ասաց, թե պատրաստ է ներողություն խնդրել հանրությունից, եթե իր ցանկացած գործողության մեջ հանրությունը խնդիր տեսնի։

 

«Դա ինձ համար բավականին հաճելի իրավիճակ է»։