Կասեցվել է մանրաձկան գործարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ


Կասեցվել է մանրաձկան գործարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ
Հոկտեմբեր 30 13:20 2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների «Սևանի իշխան» ՓԲԸ-ում իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ մանրաձկան գործարանի համար Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի բնական աղբյուրներից կատարվում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

 

 Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է:

 

 Ընկերության տնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսներին հասցված վնասը գերազանցել է 2.200.000 դրամը։

 

 Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։