Վախենում են Արմեն Աշոտյանի կենդանի խոսքից ու չեն էլ թաքցնում. Պաշտպան


Վախենում են Արմեն Աշոտյանի կենդանի խոսքից ու չեն էլ թաքցնում. Պաշտպան
Հոկտեմբեր 29 19:06 2024

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին  պաշտպանության կողմին փոխանցել են հեռախոսային խոսակցությունների վերծանումների և հեռախոսների տեղակայման վերաբերյալ տվյալներ։

«Հերթական, անիմաստ մի բան, ոչ մի կապ չունի և չի կարող ունենալ մեղադրանքի հետ։ Դրանք գործում առկա էին, տվել են, կնայենք»,-նիստից հետո լրագրողներին ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նա հայտնեց, որ արտաքին ու ներքին դիտման տվյալների իրենց պահանջը չի բավարարվել. «Համոզված եմ՝ չի էլ բավարարվելու, որովհետև կարող են լինել հանգամանքներ, որոնք կհերքեն , որ պարոն Աշոտյանը, տեսականորեն, անգամ իրենց  պատկերացրած ձևով կարող էր ազդել ինչ որ վկայի  վրա։ Այս 15 ամսվա մենախցում իր կալանավորման ողջ էությունն արդեն ամբողջությամբ պարզ կլինի բոլորին, նույնիսկ կույրերին, կասկածողներին, որ սա դասական քաղաքական հետապանդում է։

Ի դեպ, որքան էլ դատավոր Դոլմազյանը փորձում է իրավիճակը մեղմ ներկայացնել, այսօր ևս քաղաքական հետպանդման մի դրսևորում էր. ի՞նչ է նշանակում դահլիճից դուրս չի կարող շփվել լրագրողների հետ։ Այսինքն, ինքը լրագրողների հետ չի շփվում գործով ինչ-որ վկայի մասին, բնականաբար, հարցերը քաղաքական են ու վերաբերում են քաղաքական գործունեությանը։
Այսինքն, վախենում են Աշոտյանի կենդանի խոսքից ու չեն էլ թաքցնում, որ դա արգելում են։

Որոշ վախկոտներ շարունակում են վախենալ Արմենի միայն խոսքից, խոսելուց»։ 

Մանրամասն՝ տեսանյությում։