ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները բավարարել. Անահիտ Մանասյան (տեսանյութ)


ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները բավարարել. Անահիտ Մանասյան (տեսանյութ)
Հոկտեմբեր 29 16:25 2024

Մեր միջավայրում շատ հաճախ դիտավորյալ սխալ ընկալումներ են ձևավորվում տարբեր հաստատությունների գործունեության, այդ թվում ՄԻՊ-ի հաստատության նկատմամբ: Այդ մասին ԱԺ-ում 2025թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Շատ դեպքերում ՄԻՊ-ից ակնկալիքը քո կամ որոշակի խմբերի ցանկությունը պարզապես բավարարելն է, որն անհնար է թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության պարագայում: Բոլորիս պարտականությունն է՝ պատշաճ հանրային ընկալում ձևավորել այն մասին, թե ինչպիսի մեթոդաբանությամբ պետք է աշխատի  ՄԻՊ-ը:

ՄԻՊ-ը այն հաստատությունը չէ, որ կարող է միայնակ պետությունում եղած բոլոր խնդիրները լուծել, շատ կարևոր է տարբեր դերակատարների՝ թե՛ պետական մարմինների, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, թե՛ միջազգային կառույցների հետ պատշաճ համագործակցության միջավայրը»,- ասաց Անահիտ Մանասյանը: