ՔՊ-ն այսօր երեկոյան կքննարկի Արփինե Սարգսյանի ու Եղիշե Կիրակոսյանի թեկնածություններն իբրև ԱՆ նախարար


ՔՊ-ն այսօր երեկոյան կքննարկի Արփինե Սարգսյանի ու Եղիշե Կիրակոսյանի թեկնածություններն իբրև ԱՆ նախարար
Հոկտեմբեր 29 13:10 2024

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության երեկվա նիստը, որտեղ պետք է քննարկվեին արդարադատության նախարարի թեկնածությունները, տեղափոխվել է այսօր։ Ինչպես հայտնում են 24News-ի աղբյուրները, նիստը կկայանա երեկոյան։

24News-ի տեղեկություններով, ՔՊ վարչության այսօրվա քննարկվող թեկնածուներն են ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: