ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում 1,2 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք (տեսանյութ)


ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում 1,2 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք (տեսանյութ)
Հոկտեմբեր 29 12:32 2024

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.2 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։

Շինանյութի մանրամեծածախ առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձել է կանխիկ գումար և չի տրամադրել ՀԴՄ կտրոն, ինչի արդյունքում խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։

Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, համաձայն որի՝ պետությանը պատճառվել է շուրջ 354 մլն դրամի վնաս։