Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ են նախաձեռնել


Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ են նախաձեռնել
Հոկտեմբեր 28 21:19 2024

ԱԺ-ում ՔՊ-ական պատգմավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել, News.am-ին  հայտնել են Գլխավոր դատախազությունից:

Կառույցից նշել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով՝ Արգիշտի Քյարամյանի  արած հայտարարությունների վերաբերյալ։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)՝ կապված Քյարամյանի՝ միջնորդությունների վերաբերյալ արված հայտարարությունների հետ»,- ասել են դատախազությունից: