Իրանի և Թուրքիայի հետ սահմանից ՌԴ սահմանապահների դուրսբերման որոշում չկա. ՀՀ ԱԱԾ տնօրեն


Իրանի և Թուրքիայի հետ սահմանից ՌԴ սահմանապահների դուրսբերման որոշում չկա. ՀՀ ԱԱԾ տնօրեն
Հոկտեմբեր 28 19:55 2024

Հայաստանը դեռ չի պատրաստվում բարձրացնել ՌԴ սահմանապահներին հայ-իրանական և հայ-թուրքական սահմանից դուրս բերելու հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։


«Այս պահին նման որոշում չկա»,- պատասխանել է ԱԱԾ տնօրենը լրագրողի  հարցին՝ հավելելով, որ հայ սահմանապահները կարողանում են փուլ առ փուլ հսկել Թուրքիայի և Իրանի հետ պետական ​​սահմանները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Մոսկվայում ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո Երևանը հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ սահմանապահները կլքեն Ագարակի անցակետը, իսկ հունվարից այնտեղ միայն հայ սահմանապահները պահպանություն կիրականացնեն, միևնույն ժամանակ, հայ սահմանապահները ռուս գործընկերների հետ միասին կմասնակցեն Իրանի և Թուրքիայի հետ պետական ​​սահմանի պաշտպանությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։