Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի վտանգ չկա. ԳՇ պետ


Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի վտանգ չկա. ԳՇ պետ
Հոկտեմբեր 28 16:15 2024

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պատերազմի վտանգ չի տեսնում։

«Ոչ, այդպիսի վտանգներ, սպառնալիքներ ներկա դրությամբ չկան, իրադրությունը սահմաններում գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ասրյանի խոսքով՝ ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի տեսնում, որ կարող է էսկալացիա լինել։