Ես չեմ կարող ասել՝ ծախսերի որ մակարդակն է ընդունելի. Ֆինանսների նախարարը՝ Աննա Հակոբյանին սպասարկող թանկարժեք մեքենայի մասին


Ես չեմ կարող ասել՝ ծախսերի որ մակարդակն է ընդունելի. Ֆինանսների նախարարը՝ Աննա Հակոբյանին սպասարկող թանկարժեք մեքենայի մասին
Հոկտեմբեր 28 13:43 2024

Քաղաքականություն իրականացնող մարմիններն իրենք են որոշում, թե որն է առաջնահերթությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է պետբյուջեի հաշվին վարչապետի տիկին Աննա Հակոբյանին սպասարկելու համար թանկարժեք մեքենա գնելու արդյունավետությունը:

«Ես չեմ կարող ասել ծախսերի որ մակարդակն  է ընդունելի, որը չէ, կամ ում ինչ մեքենա պետք է սպասարկի»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ այդ հարցերը պետք է ուղղել Պետական պահպանության ծառայությանը: