ՀՀ-ն կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակա­կան զարգացումը. Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետին


ՀՀ-ն կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակա­կան զարգացումը. Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետին
Հոկտեմբեր 28 11:40 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային Չեխիայի Ազգային տոնի առիթով:

Շնորհավորական ուղերձում նշված է.   «Ջերմորեն շնորհավորում եմ Չեխիայի Ազգային տոնի՝ Անկախ Չեխոսլովակյան պետության օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակա­կան զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:

Երախտագիտություն եմ հայտնում Չեխիային՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար»: