Փաշինյանն ԱԺ-ում է. ուժեղացված հսկողություն ու լրագրողների աշխատանքի խոչընդոտում


Փաշինյանն ԱԺ-ում է. ուժեղացված հսկողություն ու լրագրողների աշխատանքի խոչընդոտում
Հոկտեմբեր 28 10:17 2024

Այս պահին ԱԺ-ում մեկնարկել է նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումը։ Ինչպես հայտնում է Irakanum.am-ը խորհրդարանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները։ Այս հանգամանքով պայմանավորված Ազգային Ժողովում ուժեղացված ծառայություն է։

Մեծաթիվ անվտանգության աշխատակիցներ են եւ դրսում եւ ներսում։ Լրագրողներին արգելվեց մտնել այն դահլիճ, որտեղ ընթանում է նիստը։ ԱԺ անվտանգության աշխատակիցները պատճառաբանում են, որ աշխատակազմն է նման որոշում կայացրել։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանն էլ չկա, անգամ չի բարեհաճել ներկայանալ։ Սակայն առավել քան ակնհայտ է, որ այս ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԺ-ում է Նիկոլ Փաշինյանը: «Ժողովրդավարության բաստիոնում» լրագրողների աշխատանքի խոչընդոտելը նորանոր «վերելքներ» է ապրում։