Ինչպես են կենդանակերպի նշանները ցույց տալիս իրենց համակրանքը


Ինչպես են կենդանակերպի նշանները ցույց տալիս իրենց համակրանքը
Հոկտեմբեր 27 10:50 2024

Պատկերացրեք, որ ընկերների հետ հանգստանում եք երեկույթի ժամանակ և նկատում եք մեկին, որը ձեզ դուր է գալիս: Ինչպե՞ս պարզել՝ դուք էլ իրե՞ն եք դուր գալիս: Տեսնենք՝ կենդանակերպի որ նշանն իրեն ինչպես է դրսևորում:

Խոյն արագ հասկանում է, որ իրեն դուր եք գալիս և չի վարանում ձեզ տեղեկացնել դրա մասին: Կարող է հուսահատեցնել իր անմիջականությամբ և վստահությամբ: Եթե փոխեք ձեր կարծիքը, ապա պատրաստ եղեք, որ նա չի հասկանա և չի ընդունի մերժումը, քանի որ արդեն որոշել է երկուսիդ փոխարեն։

 

Ցուլը շատ երկար կկասկածի ու կձևացնի, թե իրեն ընդհանրապես չեք հետաքրքրում, բայց հեռվից կհետևի ձեր ամեն քայլին։ Մինչ նա կկողմնորոշվի, մեկ ուրիշն արդեն ձեզ «իրենով կանի», այնպես որ, եթե ձեզ իսկապես դուր է գալիս Ցուլը, համբերատար եղեք. խխունջն ավելի արագ կանցնի կամուրջը, քան նա կորոշի անել առաջին քայլը:

Երկվորյակներին կտանջեն կասկածները, բայց ոչ հեռվից, այլ՝ ուղղակիորեն։ Նա անպայման կպատմի, թե ինչն է հավանել ձեր մեջ, և ինչն ստիպեց փոխել իր կարծիքը։ Բարի գալուստ «հավանում եմ-չեմ հավանում» հուզական ճոճանակ:

 

Խեցգետինն ակնարկներ կանի, բայց չի համարձակվի առաջին քայլն անել, իսկ եթե անի, դժգոհ կլինի, որ ստիպված է եղել դա անել։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, նա կհիշի, թե ինչ երկար է ակնարկներ ու տարբեր նշաններ արել, որ դուք գործեք։

Առյուծն անմիջապես կնկատի յուրայինին, ցույց կտա իր համակրանքը և անմիջապես կսկսի գեղեցիկ սիրատածումը: Ամեն ինչ սիրուն է ու մասշտաբային, բայց և՝ ֆանատիզմով, որովհետև դուք նրան դուր եք գալիս, բայց էլ ավելի դուր է գալիս իր իսկ զիլ սիրահետումը:

 

Կույսը ձեզ կնայի անտարբեր և նույնիսկ թշնամական հայացքով՝ հուսալով, որ դուք դա որպես համակրանք կընդունեք։ Եթե ծաղիկների փոխարեն նա ձեզ ինչ-որ բան է նվիրում տան համար կամ օգնում է լուծել ինչ-որ հարց, դա միանշանակ սեր է։

Կշեռքը կսկսի ամեն կերպ գրավել ձեր ուշադրությունը և գեղեցիկ սիրախաղ անել։ Նրա համար կարևոր է ձեզ վրա տպավորություն թողնելը, այնպես որ ձեզնից արձագանք կսպասի։ Կշեռքը սիրում է խոստումներ տալ, ուստի ուշադրություն դարձրեք գեղեցիկ խոսքերի և իրական արարքների հարաբերակցությանը։

Կարիճը կձևացնի, թե սա պարզապես ֆլիրտ է. լուրջ բան չկա: Նա մինչև վերջին պահը կթաքցնի ձեր հանդեպ իր քնքուշ զգացմունքները, բայց չի թաքցնի սեռական գրավչությունը, որը ձեր հանդեպ համակրանքի իր հիմնական ցուցիչն է։ Այնուամենայնիվ, եթե տարվածություն չկա, ապա մի էլ փորձեք:

 

Աղեղնավորը կարճ ու շիտակ կլինի։ Առանց ձևականության նա անմիջապես կպատմի ձեզ իր մտադրությունների լրջության կամ անլուրջության մասին՝ առաջարկելով հրաժարվել բոլոր պայմանականություններից: Դա զվարճալի կլինի, բայց հնարավոր է՝ խոր ու հիմնավոր չլինի:

Այծեղջյուրը ձեզ երկար ու սևեռուն կուսումնասիրի ձեզ՝ ոտքից գլուխ գնահատելով։ Այնուհետև կկազմի չափանիշների ցանկան ու վերլուծությունից հետո կհայտարարի, որ  բոլոր առումներով  հարմար եք իրեն, սակայն ձեզ մինչև վերջ լարվածութան մեջ պահելու համար ձայնի ելևեջում կասկածի նշույլ կլինի։

Ջրհոսը տարակուսելի ու երկիմաստ հաճոյախոսություններ կշռայլի՝ իրեն չմատնելու համար, որ իր սրտով եք։ Նա մինչև վերջ դեմքն ու անմատչելիությունը չի կորցնի՝ երբեմն համակրանքը չափազանց շռայլորեն արտահայտելով։ Եթե Ջրհոսը ձեր ներկայությամբ երկվությունից տառապողի պես է պահում, ուրեմն ըստ ամենայնի, իր սրտովն եք:

 

Ձկները մինչև վերջին պահը կձևացնեն, թե ձեզ չեն նկատում, սակայն նրանց անհանգստությունն ու անճոռնիությունն արագ կմատնեն իրական զգացմունքները։ Նրանք սիրում գոռոզ երևալ, ուստի արժե ընդունել նրանց խաղի կանոնները, իսկ կես ժամ չանցած կսկսեն սիրտը բացել ձեր առաջ:

 

Ռեգինա Մելիքյան