Տեղամասերից դուրս լարվածություն կա. ի՞նչ են արձանագրել հայ պատգամավորները Վրաստանում


Տեղամասերից դուրս լարվածություն կա. ի՞նչ են արձանագրել հայ պատգամավորները Վրաստանում
Հոկտեմբեր 26 20:42 2024

Վրաստանի որոշ ընտատեղամասերում տեսախցիկներ չկան, ինչը կարող է հանգեցնել սադրանքների, ավելորդ լարվածության։ Այսմասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
 Նա և ևս երեք պատգամավորներ` ՔՊ–ական Դավիթ Դանիելյանը, Դավիթ Կարապետյանը և «Պատիվ ունեմ»–ից Տիգրան Աբրահամյանը մեկնել են Վրաստան` դիտարկելու խորհրդարանական ընտրությունները։

 
«Ոստիկաններ ընտրատեղամասերում ընդհանրապես չկան։ Չկան նաև տեսախցիկներ, ինչը կարող է առանձին դրվագներով հանգեցնել լրացուցիչ սադրանքների։ Ընտրական իրավունքի իրացման խախտումներ չենք հայտնաբերել. ընտրատեղամասերից դուրս որոշ լարվածություններ կարող են նկատվել, թեև այն տեղամասերում, որտեղ եղել ենք, ծեծկռտուք, լարվածություն չենք նկատել»,– նշեց Մինասյանը։
 
Նրա խոսքով` եղել են նաև տեխնիկական որոշ թերություններ. հանձնաժողովի անդամները, նրա դիտարկմամբ, լիարժեք չեն տիրապետել օրենսդրության պահանջներին` մի մասը անձնագրերի, մյուս մասը` տեխնիկական սարքավորումների կիրառման` հատկապես սկանավորման հետ կապված։
«Այդ առումով միայն կարող են անհարկի հերթեր գոյանալ»,– նշեց Մինասյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։