Հոկտեմբերի 24-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը մասնակցել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի միջև գիտատեխնիկական և գիտակրթական համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը: Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Տվյալ փաստաթուղթը և դրա իրականացման Ճանապարհային քարտեզն ուղղված է Ռուսաստանի և Հայաստանի ակադեմիական և համալսարանական համայնքների փոխգործակցության ընդլայնմանը սպեկտրի լայն ուղղություններով՝ վերարտադրողական բժշկությունից, պատվաստանյութերի և դեղամիջոցների մշակումից մինչև մաթեմատիկական և լազերային ֆիզիկայի բնագավառում հետազոտություններ:
Արարողության մասնակիցներին ուղղված իր ուղերձում Ռուսաստանի Դեսպանն ընդգծել է.
«Ռուսաստանի ավելի քան 25 առաջատար գիտական հաստատություններ և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ավելի քան 30 ինստիտուտներ համատեղ հինգ տարի շարունակ սերտ փոխգործակցությամբ լուծելու են այդ բարդ խնդիրները։ Վստահ եմ, որ մեր երկրների ամենասերտ համագործակցությունը գիտության ոլորտում, ինչպես և մյուս բոլոր ոլորտներում, համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի արմատական շահերին»։
Միջոցառման ընթացքում նաև ստորագրվել է Համաձայնագիր համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան Պոլիտեխնիկական համալսարանի միջև: