Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր


Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
Հոկտեմբեր 26 16:28 2024

Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր, հայտնում են քաղաքապետարանից։

Նշվում է, որ տարիների ընթացքում տրանսպորտային ու հետիոտնային այս անցուղիները քայքայվել ու մաշվածության բարձր մակարդակ են ձեռք բերել։

Այժմ համայնքի նախաձեռնությամբ կիրականացվեն գույքագրման աշխատանքներ՝ արդյունքում տասնամյակներ առաջ կառուցված կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր։