Պատերազմի հերոսների դիմանկարները ջնջած կնոջն ազատ են արձակել. նա ընդունել է մեղադրանքը


Պատերազմի հերոսների դիմանկարները ջնջած կնոջն ազատ են արձակել. նա ընդունել է մեղադրանքը
Հոկտեմբեր 26 13:40 2024

Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։ Հայտնում է Քննչական կոմիտեն:

Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։ 

Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։ 

Նախաքննությունը շարունակվում է։