Մեր պարտականությունն է վերակենդանացնել քաղաքին շունչ տված տարածքները․ Ավինյան


Մեր պարտականությունն է վերակենդանացնել քաղաքին շունչ տված տարածքները․ Ավինյան
Հոկտեմբեր 25 22:17 2024
Այսօր առանձնահատուկ օր է մեր քաղաքի համար: Մերգելյանի պուրակը, որը երկար տարիներ գտնվում էր անտեսված ու զավթված վիճակում, հիմնանորոգվել է՝ դառնալով հարմարավետ, բարեկարգ ու ժամանակակից այգի, որտեղ յուրաքանչյուրս կարող ենք վայելել այս գեղեցկությունը։ Ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
 
«Երևանն իր պատմության ընթացքում շատ բան է տեսել, և մեր պարտականությունն է վերակենդանացնել այն տարածքները, որոնք ժամանակին մեր քաղաքի շունչն են եղել։
 
Մերգելյանի պուրակի վերաբացումը ոչ միայն քաղաքի բարեկարգման կարևորագույն քայլերից է, այլ նաև հարգանքի տուրք է նշանավոր մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի հիշատակին, ով իր ամբողջ կյանքը նվիրեց մեր երկրի գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը:
 
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մասնակցել են այս ծրագրին՝ պուրակի վերակառուցմանը, և մեզ համար այսքան կարևոր վայրի վերականգնմանը»,- գրել է նա։ 


Ավելին՝ տեսանյութում։