Դատապարտում եմ Վրաստանի ներկա և նախկին նախագահների՝ «Հայաստանի ճակատագրի» մասին հայտարարությունները


Դատապարտում եմ Վրաստանի ներկա և նախկին նախագահների՝ «Հայաստանի ճակատագրի» մասին հայտարարությունները
Հոկտեմբեր 24 23:03 2024
Խստորեն դատապարտում եմ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիի և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից՝ իրենց նախընտրական խոսքում "Հայաստանի ճակատագրին անդրադառնալուն", ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
 
«Մասնավորապես, նախագահները նշել են, որ Վրաստանի խորհրդարանի ընտրություններից է կախված նաև Հայաստանի լինել-չլինելը։
 
Անթույլատրելի է Վրաստանի քաղաքացի հանդիսացող հայերի ձայները ստանալու համար նման ձևակերպումներով անդրադառնալ Հայաստանի Հանրապետությանը։
Հայ-վրացական հարաբերությունները միշտ գտնվել են բարձր մակարդակի վրա և վստահ եմ, շարունակելու են լինել այդպիսին անկախ ընտրությունների արդյունքներից»,- գրել է Առաքելյանը։