Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
«Սույն թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փողոց - Արտաշատի խճուղի օղակաձև հատումից մինչև Թամանցիների փողոց – Արշակունյանց պողոտայի խաչմերուկ եղած ճանապարհահատվածը:
Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում»: