Երևանի և Բաքվի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է. Պուտինը՝ Փաշինյանին


Երևանի և Բաքվի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է. Պուտինը՝ Փաշինյանին
Հոկտեմբեր 24 15:47 2024

Շատ կարևոր են ձեր նշած լոգիստիկ նախագծերը, դրանք կարևոր են հատկապես  տարածաշրջանային համագործակցության առումով․ BRICS+-ի գագաթնաժողովում  ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որով ՀՀ վարչապետն առաջարկել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել՝ արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հաճելի է արձանագրել, որ սկսվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։ Դա է ճիշտ ճանապարհը դեպի խաղաղության պայմանագիր»,- ասել է Պուտինը։

Պուտինը նաև նկատել է, թե ինչպես են Ալիևն ու Փաշինյանը շփվել նիստի ընթացքում։ Նա գովեց կարծիքների փոխանակումը. «Սա դրական է մեր միջոցառման համար»։