Իսկ ո՞վ է դա հերքել երբևէ. Փաշինյանը՝ սահմանազատման ռիսկերի մասին (Տեսանյութ)


Իսկ ո՞վ է դա հերքել երբևէ. Փաշինյանը՝ սահմանազատման ռիսկերի մասին (Տեսանյութ)
Հոկտեմբեր 23 23:39 2024

«Մհեր Գրիգորյանն ընդունեց, որ սահմանազատման հարցով կան ռիսկեր»,- ԱԺ-ում  հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա հարց ուղղեց, թե արդյոք կառավարությունը գնահատե՞լ է այդ ռիսկերը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իսկ ով՞ է դա հերքել երբևէ... Էդպիսի բան չկա, որ ռիսկ չունենա իր մեջ, հետևաբար, ինչո՞ւ ենք ռիսկերով հանդերձ գնահատում դրական, որովհետև սահմանազատման գործընթացի բացակայության ռիսկերը հարյուրապատիկ և հազարապատիկ ավելի են»։