ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանն օկուպացրել է շուրջ 207 քառ.կմ տարածք. խնդիր չենք դրել այն ռազմական ճանապարհով հետ վերցնելու. Կոնջորյան


ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանն օկուպացրել է շուրջ 207 քառ.կմ տարածք. խնդիր չենք դրել այն ռազմական ճանապարհով հետ վերցնելու. Կոնջորյան
Հոկտեմբեր 23 13:46 2024

Խաղաղության պայմանագրի մասով մեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն չի եղել, այն, ինչ հայարարել ենք՝ դա է, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

 

Նա նշեց, որ ՀՀ-ն բոլոր գործընկերների հետ մշտապես քննարկումների մեջ է՝ խաղաղության օրակարգի հաստատման և տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու վերաբերյալ. 

 

«Իսկ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման ու վերականգնման մասով մենք նշել ենք, որ այսօր ՀՀ-ի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացված շուրջ 207քառ.կմ տարածք կա, որի վերաբերյալ նաև նշել ենք, որ ՀՀ-ն խնդիր չի դնում ռազմական ճանապարհով վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը: Կարծում ենք, որ կա հնարավորություն՝ քաղաքական ճանապարհներով հասնելու դրան»: